fbpx
Ժամանց

Givenchy-ն և Disney-ը նոր հավաքածու են ներկայացրել

Givenchy-ն ու Disney-ը նոր հավաքածու են ներկայացրել։ Հավաքածուի թողարկումը նվիրված է անիմացիոն ստուդիայի 100-ամյակին։ Այդ մասին հայտնում է Hypebae-ն։

Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Մեթյու Ուիլյամսը պրինտներ է ստեղծել հատուկ Օսվալդ նապաստակի մասնակցությամբ հավաքածուի համար, որը նախագծվել է Աբ Այվերքսի և Ուոլտ Դիսնեյի կողմից: Օսվալդը հայտնվել է բաճկոնների, սպորտային վերնաշապիկների, ջինսերի, բլուզների և տաբատների վրա։

Հատուկ հավաքածուի թողարկման համար Disney-ը և Givenchy-ն ներկայացրել են կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանվել է գեղարվեստական ​​ղեկավար եւ լուսանկարիչ Ջուլիան Կլինցեւիչի հետ համատեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ