Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ներողություն է խնդրել երկրպագուներից Արգենտինայի դեմ ԱԱ-2022-ի եզրափակչում իր անհաջող հարվածի համար:
«Հիասթափությունից և դառնությունից ազատվելու համար ժամանակ է պետք։ Մենք արեցինք հնարավորը։ Ես ստանձնեցի պատասխանատվությունը, չստացվեց, և ես առաջինն եմ, ով ներողություն է խնդրում: Համոզված եմ, որ Ֆրանսիայի հավաքականին փայլուն ապագա է սպասվում, հատկապես, եթե մենք կարողանանք հույս դնել ձեր՝ երկրպագուների վրա»,- գրել է Չուամենին Twitter-ում։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում արգենտինացիներն իրացրել են բոլոր 11 մետրանոց հարվածները, իսկ ֆրանսիացիներից, բացի Չուամենից, վրիպել է Քինգսլի Կոմանը։