Արցախցի ցուցարարներն իրենց պահանջն են ներկայացնում ռուս խաղաղապահներին
Ստեփանակերտից հարյուրավոր քաղաքացիներ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտից շարժվեցին դեպի օդանավակայանի տարածք, որտեղ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գլխավոր բազան է:
Քաղաքացիները պահանջում էին հանդիպում խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ՝ Լաչինի միջանցքը անհապաղ բացելու պահանջով: