Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն մեկնաբանել է իր՝ «Լիվերպուլ» տեղափոխությունը.
«Զգացողությունները շատ լավ են, ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ կսկսեմ մարզվել ու խաղալ այս հրաշալի ակումբում։ Կարծում եմ, որ այս ակումբը հիանալի վայր է ցույց տալու, թե ինչ կարող եմ անել, որպեսզի փորձեմ օգնել թիմին էլ ավելի հրաշալի պահեր ապրել։
Այստեղ ես կարող եմ զարգանալ, թիմում կան շատ գերազանց խաղացողներ, որոնցից շատ բան կարող եմ սովորել։ Ես շատ էի ցանկանում խաղալ «Էնֆիլդում»։ Ես շատ լավ պատմությունների եմ լսել այս մարզադաշտի, մթնոլորտի մասին:
Իհարկե, իմ նպատակն է հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել թիմի հետ, լավ խաղալ, աշխարհին ցույց տալ, թե ինչի է ընդունակ մեր թիմը և անձամբ ես ինչ կարող եմ անել»,- մեջբերում է Գակպոյին ակումբի մամուլի ծառայությունը։