fbpx
Հասարակություն

Մահացել է Տերմինատորի դերասան Էրլ Բոենը

Ամերիկացի դերասան Էրլ Բոենը, ով մարմնավորել է հոգեբույժ Փիթեր Սիլբերմանի դերը «Տերմինատոր» ֆիլմերի երեք սերիայում, մահացել է 82 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է TMZ-ը:

Դա տեղի է ունեցել հունվարի 5-ին, սակայն մահվան մասին տեղեկությունը բաց աղբյուրներում հայտնվել է հունվարի 6-ին։

Բոենը մահացել է Հավայան կղզիներում։ Դերասանի ընտանիքի անդամները չեն նշել մահվան պատճառը։

Էրլ Բոենը ծնվել է Նյու Յորքում 1945 թվականին և իր առաջին ֆիլմը նկարահանել է 23 տարեկանում։ Դերասանը դերեր է խաղացել շուրջ 200 ֆիլմերում։ Նա առավել հայտնի է «Տերմինատորը» (1984թ.), «Տերմինատոր 2. Դատաստանի օր» (1991թ.) և «Տերմինատոր 3. Մեքենաների վերելքը» (2003թ.) ֆիլմերում իր դերերով: 2003 թվականին նա հայտարարեց իր թոշակի անցնելու մասին, բայց շարունակեց աշխատել որպես կրկնօրինակող դերասան մուլտֆիլմերում և տեսախաղերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ