Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել ի աջակցություն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) ղեկավար Նոել Լե Գրեի հայտարարության ֆոնին։
«Ռեալը» ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի անպատշաճ խոսքերի համար Զինեդին Զիդանի՝ համաշխարհային սպորտի մեծագույն լեգենդներից մեկի հասցեին։
Այս խոսքերն անհարգալից վերաբերմունք են արտահայտում այն գործիչներից մեկի նկատմամբ, ում երկրպագում են ամբողջ աշխարհում: Մեր ակումբը ակնկալում է անհապաղ ներողություն։ Զինեդին Զիդանը, ով դարձել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պաշտպանելով իր երկրի գույները, նվաճելով բազմաթիվ այլ տիտղոսներ, մարմնավորում է ֆուտբոլի արժեքները, որոնք նա ապացուցել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ։
ՖՖՖ-ի նախագահի հայտարարությունները համահունչ չեն նրա զբաղեցրած պաշտոնին, ինչպես նրա խոսքերը մեր թիմի ավագ Կարիմ Բենզեմայի վերաբերյալ, Ոսկե գնդակի ներկայիս մրցանակակրի, 2021 թվականի Ֆրանսիայի հավաքականի Ազգերի լիգայի չեմպիոնի և Չեմպիոնների լիգայի հաղթողի»,- ասված է Մադրիդի «Ռեալի» հայտարարությունում: