fbpx
Քաղաքականություն

Որևէ պաշտոնական առաջարկ չի եղել. Փաշինյանը՝ ՌԴ-ի հետ միութենական պետություն կազմելու մասին

Որևէ պաշտոնական առաջարկ բնականաբար չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է, և երբեմն մենք պետք է խոր դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը և գլոբալ պրոցեսները: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք եղե՞լ է առաջարկ ՌԴ-ի հետ միութենական պետություն կազմելու վերաբերյալ:

«Մեզ համար ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, և մենք մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել այդ պետության, մեր հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ