fbpx
Աշխարհ

Նովոսիբիրսկում շենք է պայթել․ կան զոհեր և վիրավորներ

Նովոսիբիրսկի Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո տեղի է ունեցել չորս մուտքով հինգհարկանի շենքի երկու մուտքերի մասնակի փլուզում։ Երկու մարդ է զոհվել։ Այս մասին «Թելեգրամի»-ի իր ալիքում հայտնել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։

Պայթյունին հաջորդել է հրդեհի բռնկումը, որն ընդգրկել է մոտ 300 քմ տարածք Շտապօգնության 13 մեքենա է ժամանել արտակարգ դեպքի վայր, փլատակները մաքրվում են: Փլուզման հետեւանքով ավերվել է մոտ 30 բնակարան։

«Ենթադրություն կա, որ առնվազն երեք մարդ մնացել է փլատակների տակ։ Բնակարանների բոլոր բնակիչների մասին տեղեկություններ են ճշտվում՝ բջջային հեռախոսների զանգերով։ Իրավիճակի տեղի ունեցած ժամանակը հուշում է, որ ամենայն հավանականությամբ արդեն մեկնել են աշխատանքի։ Սակայն ստույգ տեղեկություն չկա»,- ասել է Նովոսիբիրսկի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության պետ Վիկտոր Օռլովը։

Հինգհարկանի շենքի 11 բնակիչների ճակատագիրը դեռևս անհայտ է։ «Շենքում գրանցված է 117 հոգի, բայց կան նրբերանգներ, որոշ բնակարաններ տրվում են վարձով, մարդկանց որոնելու համար հեռախոսազանգերով աշխատանքներ են տարվել և շարունակվում, առայժմ 11 հոգու ճակատագիրը պարզ չէ, իսկ ևս 11 հոգի գտնվում են հիվանդանոցներում»,- հայտնել է քաղաքապետ Անատոլի Լոկոտը։

Թիվ 85 դպրոցի բազայի վրա ստեղծված ժամանակավոր կացարանում այս պահին 35 հոգի է ապաստանել։ Նովոսիբիրսկի Լինեյնայա փողոցում կենցաղային գազի պայթյունից հետո տեղի է ունեցել չորս մուտքով հինգհարկանի շենքի երկու մուտքերի մասնակի փլուզում։ Երկու մարդ է զոհվել։ Այս մասին «Թելեգրամի»-ի իր ալիքում հայտնել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը։

Պայթյունին հաջորդել է հրդեհի բռնկումը, որն ընդգրկել է մոտ 300 քմ տարածք Շտապօգնության 13 մեքենա է ժամանել արտակարգ դեպքի վայր, փլատակները մաքրվում են: Փլուզման հետեւանքով ավերվել է մոտ 30 բնակարան։

«Ենթադրություն կա, որ առնվազն երեք մարդ մնացել է փլատակների տակ։ Բնակարանների բոլոր բնակիչների մասին տեղեկություններ են ճշտվում՝ բջջային հեռախոսների զանգերով։ Իրավիճակի տեղի ունեցած ժամանակը հուշում է, որ ամենայն հավանականությամբ արդեն մեկնել են աշխատանքի։ Սակայն ստույգ տեղեկություն չկա»,- ասել է Նովոսիբիրսկի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության պետ Վիկտոր Օռլովը։

Հինգհարկանի շենքի 11 բնակիչների ճակատագիրը դեռևս անհայտ է։ «Շենքում գրանցված է 117 հոգի, բայց կան նրբերանգներ, որոշ բնակարաններ տրվում են վարձով, մարդկանց որոնելու համար հեռախոսազանգերով աշխատանքներ են տարվել և շարունակվում, առայժմ 11 հոգու ճակատագիրը պարզ չէ, իսկ ևս 11 հոգի գտնվում են հիվանդանոցներում»,- հայտնել է քաղաքապետ Անատոլի Լոկոտը։

Թիվ 85 դպրոցի բազայի վրա ստեղծված ժամանակավոր կացարանում այս պահին 35 հոգի է ապաստանել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ