ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-22-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, Հունաստան և Թուրքիա, հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ Պետդեպարտամենտի՝ նա կայցելի թուրքական Ինջիրլիք ավիաբազա՝ հետևելու երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներին, կլինեն երկկողմ պաշտոնական հանդիպումներ: