Իլոն Մասկի Tesla ընկերությունը թողարկել է գարեջրի սեփական ապրանքանիշը, որը կոչվում է GigaBier:
Խմիչքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ ֆուտուրիստական Cybertruck ոճի շշերով: Գարեջուրը վաճառվում է 0,3 մլ-անոց երեք շշով 1 տուփում՝ 89 եվրո արժեքով (մոտ 7,4 հազար ռուբլի):
Նշվում է, որ գարեջուրը եփվել է Բեռլինում և ունի ցիտրուսի, բերգամոտի և քաղցր մրգերի նոտաներ։
Նախկինում Իլոն Մասկը թողարկել է իր սեփական ընկերությունների սահմանափակ քանակությամբ ապրանքանիշերի մի շարք ապրանքներ՝ բոցավառիչներ, մազերի օդեկոլոն, կիբեր սուլիչ և տեկիլա:
Բացի այդ, 2017 թվականին Մասկը թողարկել և վաճառել է նաև գլխարկներ: