fbpx
Երևան

Լավ լուր՝ այս երթուղային տրանսպորտներից օգտվողների համար

Ապրիլի 12-ից 15-ը նախատեսվում է փոքր դասի ավտովբուսներով շահագործել թիվ 67 երթուղին, որը կկապի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաները։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երթուղու սկիզբը Ներքին Չարբախը կլինի, իսկ վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը:

Սարգսյանի խոսքով՝ թիվ 40 երթուղին իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները․ «Թիվ 1 հիմնական երթուղին 18 հատ բարձ դասի 12 մետրանոց ավտոբուսներով իրակ կկապի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանները»,-հայտնեց Սարգսյանը և հավելեց. «Թիվ 58 երթուղին կսպասարկվի Ժոնգ Թոնգ ավտոբուսնեով, որի երթուղին կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյանի փողոցով՝ Ավան Առինջը կապելով Ավան, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններին»:

Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ թիվ 97 երթուղին էլ կհամալրվի 4 նոր շարժակազմով և վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան, կհամալրվի նաև թիվ 22 երթուղու շարժակազմը և Սիլիկյան թաղամասում իր մեջ ներառի 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները:

Տրանսպորտի վարչության պետը հայտնեց, որ թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի ավտոբուսներով և հավելեց, որ մինչև ապրիլի 15-ն ըստ նախատեսվածի շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը, իսկ մայիսից նոր ավտոբուսներով կհամալրվեն թիվ 18 երթուղին, թիվ 13 միկրոավտոբուսային երթուղին կրկին կփոխարինվի Ժոնգ Թոնգ ավտոբուսներով, թիվ 47 երթուղին՝ 14 ավտոբուսով, թիվ 9-ը հիմնական երթուղին կսպասարկեն 18 բարձր դասի ավտոբուսներ:

Նրա խոսքով՝ թիվ 53 և թիվ 54 երթուղիները նույնպես կփոխարինվեն Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներով, իսկ Սարի Թաղի թիվ 21 երթուղու «Պազիկների» փոխարեն կմտցվեն փոքր դասի ավտոբուսներ․ «Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս, մնացածը կշահագործվի հունիս ամսից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ