fbpx
Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ․ ԱՄՆ պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում՝ հանդիպումների ժամանակ, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները:

Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ նշելով, որ բանակցությունները կառուցողական են եղել:

«Կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները բարդ խնդիրների լուծման գործում զգալի առաջընթաց են գրանցել։ Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ունեն միմյանց տեսակետների ավելի լավ փոխըմբռնում»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ «լրացուցիչ բարի կամքը, ճկունությունը և փոխզիջումը» թույլ կտան մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Փոխխոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է ցուցաբերել լիակատար աջակցություն ու ներգրավվածություն, քանի որ երկու երկրները շարունակում են աշխատել՝ երկխոսությունը շարունակելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ