fbpx
Աշխարհ

Ադրբեջանը ԵՄ դեսպանին խորհուրդ է տվել չմիջամտել իր ներքին գործերին

«ԵՄ դեսպանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձն անընդունելի է»:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունների հետ կապված հարցին։

Երկուշաբթի օրը՝ մայիսի 15-ին, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, իսկ «դրա համար պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ»։

Հաջիզադեն հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է, այնուհետ՝ շարունակել Բաքվի կողմից հորինված թեզն ու կրկնել այն.

«ԵՄ դեսպանն իր հայտարարություններով, որոնք միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակասող են, փորձ է անում միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, ինչն անընդունելի է։ Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները, երկրում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ոչ ոք չպետք է միջամտի հայ բնակիչների հետ երկխոսության ադրբեջանական կողմի ջանքերին: Պետք է վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ