Սննդաբանը խորհուրդ է տվելնիհարելու համար 10 մթերք

Ամենադիտվածներ

image

Նիհարելու համար հարկավոր է ամեն շաբաթ ձուկ և խնձոր ուտել, ասում է սննդաբան Քերոլին Հոջեսը։ EatingWell-ում նա խորհուրդ է տվել քաշի կորստի 10 մթերք:

Հոջեսն առաջարկում է սննդակարգում ավելացնել մանրաթելերով հարուստ չիայի սերմեր: «Չիայի սերմերի մեկ չափաբաժին ուտելը, մոտ երկու ճաշի գդալ, բավարարում է ձեր ամենօրյա մանրաթելերի 40 տոկոսը», – բացատրել է նա: Դիետոլոգը խորհուրդ է տվել շաբաթական երկու անգամ ուտել օմեգա-3-ով հարուստ ձուկ, ինչպես նաև կանոնավոր ուտել առողջ խաչածաղկավոր բանջարեղեն։

Մասնագետը ուշադրություն է հրավիրել ամբողջական ձավարեղենի վրա, որոնք օգնում են նվազեցնել հակումը զտված ածխաջրերի և շաքարի նկատմամբ։ Նա նաև խորհուրդ է տվել խնձոր օգտագործել, քանի որ դրանք լավ են խորտիկների համար: «Շնորհիվ իրենց բարձր ջրի և բջջանյութի պարունակության, խնձորը ցածր կալորիականությամբ և հագեցնող են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս գործոնները կարևոր դեր են խաղում քաշի կորստի հարցում»,- պարզաբանել է Հոջեսը:

Քաշի կորստի ժամանակ իմունիտետը պահպանելու և մարսողությունը բարելավելու համար արժե սննդակարգում քիչ քանակությամբ ավելացնել ֆերմենտացված մթերքներ և պիստակ։ «Բացի համեղ լինելուց, պիստակն ունի մի շարք առողջարար օգուտներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գեղեցիկ կանաչ ընկույզները կարող են պաշտպանել 2-րդ տիպի շաքարախտից, նպաստել աղիքների առողջությանը և բարելավել խոլեստերինի մակարդակը:

Հոջեսի ցուցակը ներառում է նաև սպիտակուցներով հարուստ ձուն, որը նա խորհուրդ է տալիս ուտել նախաճաշին՝ հագեցնելու համար: Նա առաջարկում է դրանք համադրել ավոկադոյի կենացով: Որպեսզի դիետան ցավոտ ու դժվարություններով չլինի, մասնագետը խորհուրդ է տալիս դրան ավելացնել կակաոյի բարձր պարունակությամբ ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();