«Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության նկատմամբ ունենք 200 հազար եվրո պարտք, և, ըստ այդ պարտքի մարման ժամանակացույցի, այն մարվելու է 2025 թվականին»:
Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նաև նկատեց, որ այդ պարտքը 10 միլիոն դոլարից դարձել է 200 հազար եվրո. «Իրականացվել են լայնածավալ աշխատանքներ դեսպանությունների ծառայողական շենքերի հիմնանորոգման և ավտոմեքենաների ձեռք բերման ուղղությամբ»:
Միրզոյանը նշեց, որ նախորդ տարիներին առանձին բացառություններով նման հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել:
«2022 թվականին բյուջետային միջոցներից շուրջ 446 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար ենք փոխանցել Մինսկում, Մոսկվայում, Բունեոս Այրեսում, Վիեննայում և Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունների շենքերի վերանորոգման համար: 2022 թվականի հունվար ամսվա դրությամբ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում առկա տրանսպորտային միջոցներից 48-ը հնամաշ էին, ծախսատար և օգտագործման համար ոչ պիտանի: Մենք դրանք փոխարինել ենք 37 նոր ավտոմեքենայով»,- մանրամասնեց ՀՀ ԱԳ նախարարը: