fbpx
Սպորտ

Նունեսը Լիվերպուլի կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով

Դարվին Նունեսը «Լիվերպուլի» կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նոր մրցաշրջանում Նունյեսը հանդես կգա 9 համարով, որն ազատվել էր Ռոբերտո Ֆիրմինոյի հեռանալուց հետո։

«Լիվերպուլի» բոլոր երկրպագուները, ովքեր արդեն գնել են 2023/24 մրցաշրջանի տնային և արտագնա խաղաշապիկներ Դարվինի անունով և 27 համարով, կկարողանան դրանք փոխանակել նորերով մինչև օգոստոսի 19-ը, իսկ խաղացողը կվճարի փոփոխության համար: Բոլոր շապիկները, որոնք հնարավոր է փոխանակել, կնվիրաբերվեն ակումբի բարեգործական հիմնադրամին։

Նախկինում «Լիվերպուլի» կազմում 9 համարը կրել են Էնդի Քերոլը, Ֆերնանդո Տորեսը, Ռոբի Ֆաուլերը, Յան Ռաշը, Նիկոլաս Անելկան, Ջիբրիլ Սիսեն և այլ խաղացողներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ