Դերասան Ռայան Գոսլինգը, ով խաղացել է Բարբիի ֆիլմում Քենի դերը, խոստացել է իր կերպարի կիթառը նվիրել BTS-ի անդամ Պարկ Ջիմինին։
Դերասանը դիմել է խմբի անդամին և նշել, որ երաժիշտը կրկնել է իր հերոսի կերպարն իր տեսահոլովակներից մեկում։ Դրա համար Գոսլինգը որոշել է Ջիմինին հատուկ նվեր մատուցել՝ Քենի կիթառը։ «Ես նկատեցի, որ «Պարելու թույլտվություն» քո հանդերձանքը նույնն է, ինչ իմ Քենի զգեստը գալիք Բարբիի ֆիլմից: Քեզ պետք է արժանին մատուցես՝ դու առաջինն արեցիր, ավելի լավ արեցիր»,- ասել է դերասանը՝ նշելով, որ կա Քենի չասված ծածկագիր, ըստ որի՝ նա պետք է կորեացի արտիստին տա իր ունեցած ամենաթանկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին տուգանել է «Բարբի» ֆիլմի նկարահանման հրապարակի անդամներին, ովքեր խախտել են դրես-կոդը և վարդագույն հագուստով չեն եկել։