fbpx
Աշխարհ

Փարիզում վախճանվել է Չառլի Չապլինի աղջիկը

Փարիզում 75 տարեկանում մահացել է դերասանուհի Ջոզեֆինա Չապլինը՝ բրիտանացի հանրահայտ կինոդերասան եւ ռեժիսոր Չառլի Չապլինի աղջիկը։

Ինչպես տեղեկացրել է Figaro-ն, դերասանուհու հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, նեղ ընտանեկան շրջապատում։ Մահվան պատճառները չեն նշվում։

Ջոզեֆինա Չապլինը ռեժիսոր Չառլի Չապլինի եւ նրա չորրորդ կնոջ՝ Ունա Օ’Նիլի աղջիկն է։ Նա ավելի քիչ էր հայտնի կինոյի աշխարհում, քան նրա քույրը՝ Ջերալդինան։ Խաղացել է գլխավոր դերը Պիեռ Պաոլո Պազոլինիի «Քենթրբերյան պատմություններում» (1972)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ