fbpx
Առողջապահություն

Ո՞ր դեպքերում է կոճապղպեղը հակացուցված

Կոճապղպեղն ընդունված է կիրառել որպես ջերմացնող ու վիրուսներից պաշտպանող համեմունք, ուստի այն համարվում է շատ օգտակար, սակայն այս մթերքը ոչ բոլորը կարող են կիրառել, քանի որ այն ունի մի շարք հակացուցումներ և որոշ դեպքերում կարող է վնասակար լինել։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է սննդաբան Զոյա Բոդանովան։

Կոճապղպեղը հայտնի է իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններով և խորհուրդ է տրվում օգտագործել հարբուխի և գրիպի դեպքում: Բացի այդ, կոճապղպեղի արմատը պաշտպանում է աղեստամոքսային տրակտն ախտածին բակտերիաների աճից։ Այնուամենայնիվ այս մթերքը ոչ մի դեպքում պետք չէ չարաշահել։

«Կոճապղպեղը հակացուցված է նրանց, ովքեր ունեն լեղուղիների ու լյարդի հիվանդություններ, թույլ աղեստամոքսային տրակտ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն։ Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ նյութեր, որոնք կարող են գրգռել ներքին լորձաթաղանթները»,- նախազգուշացրել է բժիշկը։

Բացի այդ, այս համեմունքի գործածությունը հակացուցված է նաև դատարկ ստամոքսին։ Ավելին՝ դատարկ ստամոքսին կոճապղպեղը հակացուցված է անգամ բացարձակապես առողջ մարդկանց, քանի որ այն կարող է դառնալ թթվայնության բարձրացման ու լեղու արտազատման պատճառ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ