«Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բարսելոնայի» առաջին առաջարկը Բեռնար Սիլվայի համար:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնացիները փորձել են կիսապաշտպանին վարձակալել 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 58 միլիոն եվրո) գնման պարտավորությամբ։ «Քաղաքաբնակները» «բլաուգրանայի» ներկայացուցիչներին ասել են, որ ֆուտբոլիստը չի վաճառվում։
Միաժամանակ, «Բարսելոնան» գործարքի հույսը չի կորցնում։ Նշվում է, որ ինքը՝ խաղացողը, նույնպես քայլեր է ձեռնարկում՝ համոզելու «Մանչեսթեր Սիթիին» բաց թողնել իրեն։