Բարսելոնան 120 մլն եվրոյով վաճառեց Barça Vision-ի 29,5%-ը:
Կատալոնական ակումբը հայտարարեց, որ LIBERO football finance AG-ն և NIPA Capital B.V.-ի կողմից խորհրդատվություն ստացած մասնավոր ներդրողները դարձել են նոր գործընկերներ Bridgeburg Invest-ում՝ Barça Vision հոլդինգում:
Ներդրողները 120 մլն եվրոյով ձեռք են բերել Barça Vision-ի (Bridgeburg) բաժնետոմսերի ընդհանուր 29,5%-ը, ինչը համապատասխանում է Socios.com-ի և Orpheus Media-ի բաժնետոմսերին:
Barça Vision-ը Բարսայի նախագիծն է՝ ինտեգրելու Web3-ի և բլոկչեյնի վրա հիմնված ամբողջ թվային բովանդակությունը, ներառյալ NFT-ը և մետավերսը, որոնք ակումբի ռազմավարության մաս են կազմում։
Ինչպես գրում է Diario Sport-ը, ստացված հասույթն ուղղվում է նոր խաղացողների գրանցմանը և պայմանագրերին, քանի որ մինչ այժմ ակումբը կարողացել է գրանցել միայն 13 խաղացողի ամբողջ կազմից։