Մարսելը 10 միլիոն եվրոյով վարձակալել է Խոակին Կորեային Ինտերից:
Արգենտինացի 29-ամյա հարձակվողական ոճի խաղացողը հաջողությամբ բուժզննում է անցել ֆրանսիական ակումբում և ստորագրել պայմանագիր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, վարձակալության արժեքը կկազմի 2 մլն եվրո, իսկ գնման համաձայնեցված գումարը՝ 10 մլն եվրո։
Այնուամենայնիվ, դա պարտադիր կլինի, եթե Մարսելը 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի։
Կորեան Ինտերի կազմում խաղացել է 2 մրցաշրջան։ Նա նախկինում Եվրոպայում հանդես է եկել «Սամպդորիայում», «Սևիլիայում» և «Լացիոյում»: