Իրավիճակը սահմանին լարված է, բայց հարաբերականորեն կայուն: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է նորից սրվել: Սիմոնյանի խոսքով` սահմանին կա մեծ կուտակում, փոխհրաձգությունը դադարել է, բայց լարվածությունը շարունակվում է:
ԱԺ նախագահն, անդրադառնալով բանակի հզորացման ուղղությամբ արվող քայլերին, նշեց. «Մենք մեծ ներդրումներ, ջանք և աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ նույնիսկ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ»: