fbpx
Աշխարհ

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը

Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և ողջունել սենատորի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։

Սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում Գերի Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ:

Կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Օրակարգում է նաև Սյունիք կատարելիք այցը: Պատվիրակությունը տեղում կհանդիպի տեղի պաշտոնատար անձանց հետ և կքննարկի անվտանգային և հումանիտար մարտահրավերները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ