fbpx
Աշխարհ

Ադրբեջանը համաձայն է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերն այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը, ի դեմս USAID ղեկավար Սամանթա Փաուերի ու պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի, այցելել է Բաքու: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յոււրի Քիմն այսօր Ադրբեջանում են, որտեղ նրանք շեշտել են այն նույն կետերը, որոնք ընդգծել է պետքարտուղարը երեկ նախագահ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում: Ես կրկնեմ դրանք այս ամբիոնից: Առաջին, մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում: Երկրորդ, մենք ցանկանում ենք տեսնել մարդասիրական կարիքների ապահովում: Դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և ապահովել, որ մարդասիրական բեռները կարող լինեն մուտք գործել: Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ վստահ լինելու համար, որ մարդասիրական կարիքների ապահովվում են: Ես կնշեմ, որ մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության արտահայտած մեկնաբանությւոնները այդ առիթով։ Քիչ առաջ նախքան այստեղ գալը, նրանք ողջունեցին նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա մի բան է, որ պետքարտուղարն ուղիղ պնդել է նախագահի հետ զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան:

Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին է լինելու այդ առաքելությունը: Բացի այդ, ի վերջո, մենք ուզում ենք տեսնել վերադարձ բանակցությունների սեղան, որտեղ նրանք կարող են ի վերջո հասնել արժանապատիվ, տևական խաղաղության»,- ասել է Միլերը:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն կողմերը իրենք պետք է գտնեն կարգավորման բանաձևը:

«Պետքարտուղարը ուղիղ զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, մեր մի շարք պաշտոնյաներ այցելել են տարածաշրջան ոչ միայն վերջին շաբաթվա ընթացքում կամ 10 օրվա ընթացքում, երբ սկսսվեցին ռազմական գործողություններ, այլ ամիսներ առաջ։ Մենք ամեն ինչ արել ենք դիվանագիտական լուծշում գտնելու համար, բայց, ի վերջո, չպետք է մոռանալ, որ այստեղ առկա են երկու կողմեր, որոնք ուղղակի ունեն տարաձայնություններ: Մենք կարող ենք անել ամեն ինչ՝ նրանց մոտեցնելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնվեն խոսեն միմյանց հետ և ի վերջո, հանգեն ինչ-որ կարգավորման:

Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակել խաղալ մեր դերը՝ այս գործընթացին աջակցելու համար»,- նշել է Միլերը:

Նա պատասխանել է նաև վերջին շրջանում Ռուսասատնի ունեցած դերի մասին՝ շեշտելով.

«Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր է խաղացել անցած շաբաթվա ընթացքում։ Եղել են պահերր, երբ մենք ականատես ենք եղել, որ նրանք նպաստել են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում»,- ասել է նա:

Միլերը նաև պատասխանել է Լաչինի միջանցքը հատելուց Ադրբեջանի կողմից գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հարցին՝ նշելով.«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին: Ուշադիր հետևում ենք իրավիճակին: Այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- նկատել է պետքարտուղարության խոսնակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ