Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50 – 1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»,- ասել է նա:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է իր այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար։