Լիսաբոնի «Բենֆիկայի» 35-ամյա հարձակվող Անխել Դի Մարիան հայտարարել է, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում։
«Ես կհեռանամ Արգենտինայի հավաքականից Ամերիկայի գավաթից հետո»,- դի Մարիայի խոսքերն է մեջբերում Todo Pasa-ն։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի 48-րդ խաղարկությունը կանցկացվի հաջորդ տարի հունիսի 20-ից հուլիսի 14-ը։