Ռոբերտո Մարտինեսը խոստովանել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն զարմացրել է իրեն իր պահվածքով։
Մարտինեսի` գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Պորտուգալիայի հավաքականը բոլոր 8 հանդիպումներում էլ հաղթել է (ընդհանուր՝ 32:2 հաշվով)։ Ռոնալդուն այս հանդիպումներում խփել է 9 գոլ։
«Ես երբեք չեմ սիրել ընտրություն կատարել կամ զանգահարել որևէ մեկին՝ առանց ծանոթանալու մարդու het: Այսպիսով, ես որոշեցի ծանոթանալ բոլոր այն խաղացողներին, որոնք 2022 թվականի աշխարհի առաջնության հավաքականի կազմում էին:
Երբ հանդիպեցի Կրիշտիանուին, տեսա մի խաղացողի, որը պատրաստ էր ամեն ինչ տալ ազգային հավաքականի համար։ Ես տեսա, թե որքան նվիրված է նա ազգային հավաքականին: Նա ցանկանում էր ինչ-որ կերպ ծառայել թիմին։
Ինձ շատ զարմացրեց նրա խոնարհությունն ու թիմին ծառայելու ցանկությունը։ Եվ դա մեկնարկային կետն էր»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Cadena Ser-ը։