fbpx
Սպորտ

Ես այսօր Ռեալում եմ նրա շնորհիվ․ Անչելոտին՝ Ռամոսի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի նախկին խաղացող, այժմ «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին։

«Ես կցանկանայի տեսնել Ռամոսին և բարևել նրան: Ես սիրում եմ բոլոր խաղացողներին, բայց իմ վերաբերմունքն առանձնահատուկ է նրա նկատմամբ: Եթե ես այսօր այստեղ եմ, ապա դա միայն Սերխիո Ռամոսի շնորհիվ է:

Եթե նա գոլ չխփեր Չեմպիոնների լիգայի եզրափակչում 9 տարի առաջ, ես հավանաբար այստեղ չէի լինի։

Դրա համար և այն ամենի համար, ինչ նա արել է այս ակումբի համար, բոլորը նրան շատ են սիրում։ Հուսանք, որ նա գոլ չի խփի, բայց եթե խփի, կարող է տոնել այնպես, ինչպես ցանկանում է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ