Կարլ Լագերֆելդի համանուն ապրանքանիշը համագործակցելով Taraf Holding-ի հետ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄԷ-ում, աշխարհի խոշոր քաղաքներում կառաջարկի շքեղ վիլլաներ: Լագերֆելդի բրենդը պատրաստվում է Դուբայում բացել շքեղ առանձնատների մի շարք:
Նորաձեւության տունն իր առաջին բնակավայրերը բացել է 2021 թվականին՝ Իսպանիայի Մարբելա քաղաքում, իսկ անցած տարի մի քանիսը ներկայացրել է Մալայզիայում: «Մենք, պարզապես, վիլլաներ չենք կառուցում. մենք ստեղծում ենք ապրելակերպի յուրահատուկ միջավայր»,- բացատրել է բրենդի գործադիր տնօրեն Պիեր Պաոլո Ռիգին, ով առաջին հերթին նպատակ ունի «Կառլի՝ բացառիկ կյանքի մասին գաղափարը Դուբայ բերել», գրում է Hypebeast-ը:
Վիլլաները կյանքի կկոչեն Լագերֆելդի սկզբունքը՝ «ընդունել ներկան եւ հորինել ապագան»։
«Դիզայնի արվեստը համատեղելով անշարժ գույքի արվեստի հետ՝ մենք հուսով ենք, որ կկարողանանք առաջարկել անզուգական փորձ»,-բացատրում է Ռիգին:
Taraf Holding-ը նշում է, որ «Լագերֆելդի ֆիրմային դիզայնը կարտացոլի յուրահատկությունն ու նրբագեղությունը» եւ կստեղծի բարձր, հանգիստ մթնոլորտ:
Թեեւ վիլլաների լուսանկարները դեռեւս չեն հրապարակվել, Լագերֆելդի սեփականությունը առաջիկա ամիսներին կբացվի Դուբայում: