Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտնել է, որ այլևս նոր երաժշտության չի ձայնագրի իր վերջին՝ 11-րդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, գրում է Daily Mail-ը:
Ներկայում աստղը կենտրոնացած է Final (Vol 2) ալբոմի թողարկման աշխատանքների վրա. այն կթողարկվի փետրվարին:
«Ես երկար տարիներ աշխատել եմ այս ալբոմի վրա։ Սա իմ վերջին ալբոմն է:Այլևս ալբոմներ չեմ թողարկի», – նշել է Իգլեսիասը: