Վինիսիուս Ժունիորը Կրիշտիանու Ռոնալդուից մարզաշապիկ է նվեր ստացել։ Այս մասին հայտնում է ESPN-ն։
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգերը հրապարակել է Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը Եվրո-2024-ի ընտրական Լիխտենշտեյնի հետ խաղից (2:0), որում Ռոնալդուն խփել է առաջին գոլը։
«Ալ-Նասրի» հարձակվողը ստորագրել է մարզաշապիկը և գրել. «Իմ ընկեր Վինիսիուսին: Գրկում եմ»: