fbpx
Ժամանց

Շակիրան վավերագրական ֆիլմ կնկարահանի Ժերար Պիկեից հետո իր կյանքի մասին. այն հենց այդպես էլ կկոչվի

Երգչուհի Շակիրան վավերագրական ֆիլմ կնկարահանի «Ժերար Պիկեից հետո» իր կյանքի մասին։

Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։ Նշվում է, երգչուհուն արդեն նկատել են Բարսելոնայում, որտեղ նա ապրում էր իր նախկին սիրելիի։ Վերջերս շրջապատված է եղել օպերատորներով։

«Կարծում եմ՝ դա կլինի այն դրամայի մասին, որի միջով նա անցել է, և այն կկոչվի «Դավաճանությունն ու ես»: Դա կլինի դիս-երգ վավերագրական ֆիլմի ձևով»,- ասել է իսպանացի լրագրող Լաուրա Ֆանը։

Ժերար Պիկեի և Շակիրայի բաժանման մասին հայտնի դարձավ անցած ամառ։ Բաժանման պատճառը Պիկեի դավաճանությունն է եղել. նա սկսել է հանդիպել Կլարա Չիայի հետ, ով շատ նման է Շակիրային, բայց նրանից շատ ավելի երիտասարդ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ