Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։
Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ նախագահական արտահերթ ընտրությունների օր սահմանելով փետրվարի 7-ը:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել 2024 թվականի փետրվարի 7-ին ԱՀ նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումը և դրանց անցկացումը ԱՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։
Ընտրությունները ավելի շուտ անցկացնելու պատճառները չեն հաղորդվում։