Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2024 թվականի համար նախատեսել է յոթ համատեղ զորավարժություն, որոնք կանցկացվեն Ռուսաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Այս մասին, ng.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը ՀԱՊԿ խորհրդի նիստում և կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տասնվեցերորդ լիագումար նիստում։
«2024 թվականի համար պատրաստվել է համատեղ մարտական պատրաստության միջոցառումների լայնածավալ ծրագիր՝ նախատեսված ընդհանուր յոթ վարժանքով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ համապատասխան միջոցառումները «կկայանան Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության տարածքում»։