Ալբանիայի ներկայացուցիչ Դրիտա Զիրին դարձել է «Միսս Երկիր 2023» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող։ Այս մասին հաղորդվում է X-ում մրցույթի պաշտոնական էջում։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Միսս Օդ» տիտղոսը շնորհվել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Իլյանա Ադուանային, «Միսս Կրակ»-ը՝ Թաիլանդի ներկայացուցիչ Կորա Բլիալուլտին, իսկ «Միսս Ջուր» կոչումը շնորհվել է Դո Թի Լան Անին՝ Վիետնամից։
Մրցույթն անցկացվել է Վիետնամի Հո Չի Մին քաղաքում: Ընդհանուր առմամբ դրան մասնակցել է 84 գեղեցկուհի:
«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթն անցկացվում է 2001 թվականից և համարվում է ամենահեղինակավորներից մեկը «Միսս աշխարհ»-ի և «Միսս տիեզերք»-ի հետ միասին: