fbpx
Քաղաքականություն

Ինչու՞ է Փաշինյանը մտել «կոլխոզնիկի» դերի մեջ. Արման Վարդանյան

Վերջին շրջանում, ըստ վիճակագրական ուսումնասիրությունների, հայտնի է դարձել, որ՝ Նիկոլի վարկանիշը հասել է նշաձողին։
Սա է պատճառը, որ վերջինս մտել է` ԽՍՀՄ տարիների, գյուղերի, գերազանցիկ «Կոլխոզի նախագահի» դերի մեջ և շրջում է հյուրախաղերով մարզերում, թաթերական բեմադրություններ իրականացնում։
Ցավոք, հատկապես մարզերում, քաղաքացիների ընկալման մեջ այդ կերպարը ընդունելի է, այդ կերպարին թամաշայի պակաս չկա։
Չի բացառվում, որ սա նախընտրական շոու է՝ «կոլխոզնիկը»՝ Հայաստանի «ադրբեջանացման» իր նպատակները, ընտրությունների միջոցով, ժողովրդի «վզին փաթաթելն է, գրպանը գցելը»: Ասել է, թե դա ինքը չէ, այդպես ժողովորդն է ուզում, ինքը արտացոլում է ժողովրդի կամքը։
Այս պրոյեկտը իրականացնելու մոտավոր վերնագիրը կարող է լինել «Ժողովուրդը խաղաղություն է ուզում, ժողովուրդը ուզում է հարևանների հետ խաղաղ ապրել»
Ապրիորի դուրս է գալիս, որ իբր՝ ով դեմ է «ադրբեջանացման» ծրագրին, ինքը պատերազմ է ուզում և երախաների արյունն է ուզում ծծել։ Այստեղ «կոլխոզնիկը» ինքնաբերաբար իր ծրագրին կծառայեցնի նաև «տվող-պրծնողների» աղանդին, կոմֆորմիստներին, որոնք կնստեն մարդկանց դեմքին, այսպես կոչված «մարդասիրությամբ»:

Հ․Գ․ Կոլխոզնիկի հնարավոր է հեռացնել, հնարավոր է կանխել հերթական աղետը, ուղղակի պետք է իրար հետ համագործակցել։

Կադրը «Ոսկե Ցլիկը» ֆիլմից, կոլխոզի նախագահ՝ Նաջարյանը նշաձողի վրա։

«Բացում» նախաձեռնության ՀԽ անդամ Արման Վարդանյան

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ