fbpx
Աշխարհ

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 202-ի Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 202-ի

Ճապոնական ծովի ափին գտնվող Նոտո թերակղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 202-ի՝ հայտնել են Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր 168 զոհի մասին: Առնվազն 102 մարդ անհետ կորածների ցուցակում է: Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 565 է։ Երկրաշարժերից տուժած շրջանների շուրջ 28 հազար բնակիչ շարունակում է գտնվել տարհանման կետերում:

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Իշիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է առնվազն 1370 տուն, հրդեհները ոչնչացրել են ավելի քան 300 շինություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ