fbpx
Տնտեսություն

2023-ին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա համեմատ 39 տոկոսով աճել է

Նախնական տվյալներով՝ 2023 թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.` 111 հազար):

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ընդհանուր առմամբ՝ 2023 թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն՝ 39% աճ 2022 թվականի համեմատ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ