Հրեական լրատվամիջոցները բացի համակամարտության մեծ թվով զոհերի, վիրավորների և հաշմանդամների մասին հայտնելուց, նաև տեղեկություններ են տարածում Գազայում իսրայելական բանակի 9 հազար զինվորականների հոգեկան և հոգևոր խնդիրների, իսրայելցի սպաների սրտի կաթվածի հաճախակի դեպքերի մասին:
Yedioth Ahronoth-ի տեղեկություններով, պատերազմի սկզբից ի վեր 9000 իսրայելցի զինվոր հոգեբանական խորհրդատվություն է խնդրել: Նրանց մեկ քառորդը չի վերադարձել Գազայում կռվելու։
Ըստ հրեական լրատվամիջոցների՝ վերջին 24 ժամն ամենադժվարն է եղել Գազայում իսրայելական բանակի համար, որի ընթացքում բախման տարբեր ճակատներում վիրավորվել է 103 իսրայելցի զինվոր։
Գազայի պատերազմի 95 օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ի դեմ մարտի դաշտում պարտություններ գրանցած իսրայելական բանակը միայն ամեն օր է կարողացել Գազայից դուրս բերել մի քանի վիրավորների ու մահացածներին։
Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 500 իսրայելցի զինվոր, վիրավորվել՝ 20 հազարը։