fbpx
Սպորտ

ՊՍԺ պաշտպանը ցանկանում է տեղափոխվել Բավարիա

ՊՍԺ-ի պաշտպան Նորդի Մուկիելեն մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանակցությունների առաջադեմ փուլում են։ Ինքը՝ խաղացողը, ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։

26-ամյա Մուկիելեն ՊՍԺ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լայպցիգից 12 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ