fbpx
Սպորտ

Մոուրինյուն խոսել է Միլանի հետ առաջիկա հանդիպման մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղի սպասելիքներով։

«Մենք դիմակայելու ենք մի թիմի, որը պայքարում է տիտղոսի համար։ Թեպետ կարող է թվալ, թե «Ինտերից» և «Յուվենտուսից» հեռավորությունն այնքան մեծ է, որ «Միլանը» չի կարողանա միանալ այս մրցավազքին:

Կարող են․․․ Սա այն թիմն է, որը 2 տարի առաջ նվաճել է Սկուդետոն։ Սա մի թիմ է, որն, անշուշտ, ցանկանում է հաղթել Իտալիայի գավաթում պարտությունից հետո:

Ամեն ինչ կանենք այս խաղում հաղթելու համար։ Երեկ ես խոսել եմ ֆուտբոլիստների հետ խաղի և նրանց տրամադրության մասին։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ խաղացողներին»,- մեջբերում է մասնագետին Calciomercato-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ