Ուկրաինան անվտանգության համաձայնագրեր է մշակում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հետ, ինչպես Միացյալ Թագավորության հետ ստորագրված փաստաթուղթը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը։
«Նույնանման փաստաթղթերը մշակվում են մի շարք այլ երկրների հետ՝ սկսած ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Լեհաստանից, բոլորի հետ նույնպես մշակվում են նմանատիպ փաստաթղթեր: Գաղափարը բացարձակապես նույնն է. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,- ասել է նա: