«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ապագայի մասին:
Իսպանացի մասնագետը նշել է, որ եթե կապտանռնագույնները չկարողանան հասնել ղեկավարության դրած նպատակներին, ապա ինքը կհեռանա ակումբից։
«Երբ ես եկա այստեղ, մեզ խնդրեցին զբաղեցնել չորրորդ տեղը, և մենք դարձանք երկրորդը: Անցյալ տարի նպատակը լիգան հաղթելն էր։ Այս տարի՝ նվաճել կարևոր տիտղոսներ, գավաթ, առաջնություն կամ Չեմպիոնների լիգա։
Եթե նպատակները չկատարվեն, ես կհեռանամ: Մենք շատ ավելի մոտ ենք հաջողությանը, քան ձախողմանը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):