Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Gերմանացի մասնագետը միշտ ցանկացել է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում», և դա կարող է տեղի ունենալ, եթե նա հեռանա մյունխենյան ակումբից, իսկ Էրիկ տեն Հագը ամռանը լքի ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնը։
Բացի այդ, ըստ Ֆալկի՝ «Բավարիայի» ղեկավարությանը դուր չի եկել Տուխելի այն հայտարարությունը, որ նա իրեն ավելի արժեքավոր էր զգում «Չելսիում»։