fbpx
Աշխարհ

Բուրիչը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից

Բրյուսելում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակին:

«Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորին կրակելը ցավալի է, սակայն Ադրբեջանի պատասխանն անհամաչափ է եղել՝ արհամարհելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպն ամբողջությամբ կքննվի»,- ասել է Բորելը:
Նա հավելել է, որ սա ցույց է տալիս զինված ուժերի միջև հեռավորությունը մեծացնելու անհրաժեշտությունը: Նա վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ԵՄ հանձնառությունը՝ հիմնված ինքնիշխանության ճանաչման, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին՝ տրամադրելով հավելյալ 5.5 մլն եվրո օգնություն:
ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ քննարկվել են նաև Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղիները: «Ես հաստատում եմ իմ հանձնառությունը՝ ընդլայնելու մեր համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում: Մոտակա ամիսներին մենք կկառուցենք անվտանգության քաղաքականության երկխոսությունը»,- ասել է Բորելը, հավելել՝ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները ամուր են, քան երբևէ:

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը ազդարարել է նաև Հայաստան նախատեսվող իր այցի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ