fbpx
Աշխարհ

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադայի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել են 10 ֆիզիկական և 153 իրավաբանական անձի:

«Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր հայտարարել է, որ Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում 10 ֆիզիկական և 153 իրավաբանական անձանց նկատմամբ՝ համաձայն հատուկ տնտեսական միջոցառումների մասին կանոնակարգի: Կանադան հայտարարում է այդ պատժամիջոցների մասին՝ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը և նրա եղբայր Լեոնիդ Լևիտինը: Նշվում է նաև, որ սահմանափակումներ են կիրառվում այն ընկերությունների դեմ, որոնք ՌԴ Պաշտպանության նախարարությանը և նրա ստորաբաժանումներին ապրանքներ և ծառայություններ են մատուցում, այդ թվում՝ ԱԹՍ-ների և «Կալիբր» հրթիռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ: Բացի դրանից՝ արգելք է սահմանվում Ռուսաստան այնպիսի ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության մեջ, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքներ։

Կանադայից բացի, հակառուսական պատժամիջոցներ են սահմանել նաև Եվրամիությունն ու ԱՄՆ-ը։ ԵՄ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել 106 ֆիզիկական և 88 իրավաբանական անձինք, իսկ ամերիկյան պատժամիջոցների տակ՝ ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ