Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ, խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20,29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-10-ը Նոր Նորք կհասեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթ փողոցով:
Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի: