ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» երկու պաշտպաններով՝ Ժյուլ Կունդեով և Հեկտոր Ֆորտով, հայտնում է Catalunya Ràdio-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ առաջ Բարսելոնայում տեղի է ունեցել ակումբի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվել են հնարավոր տրանսֆերները։ Հաղորդվում է, որ այդ հանդիպման արդյունքում կատալոնական ակումբում հրաժարվել են վաճառել Ֆորտին, սակայն պատրաստ են քննարկել Կունդեի տրանսֆերը։
25-ամյա Կոունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Սևիլիայից»՝ 50 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
17-ամյա Ֆորտը կատալոնական ակումբի սան է։ Նա թիմի հիմնական կազմում անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել: