Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակել Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով.
«Իմ գլխավորած կառավարությունը միաձայն որոշեց՝ Իսրայելում կփակվի Al Jazeera սադրիչ ալիքը։ Շնորհակալություն նախարարին»: